Ավգուստո Պինոչետ Մոլինան՝ չիլիացի բռնատեր Պինոչետի թոռը, ծրագրում է «Հանուն իմ հայրենիքի» անվանմամբ կուսակցություն ստեղծել եւ մասնակցել 2017թ. խորհրդարանական ընտրություններին, հայտնում է «Ռոսբալտը»՝ վկայակոչելով շարժման փոխնախագահ Էդուարդո Տոլեդոյին:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Պինոչետի նոր կուսակցության գրանցումը տեղի կունենա նոյեմբերի 25-ին՝ այն օրը, երբ նախկին բռնատերը կդառնար 99 տարեկան: Նոր կուսակցությունը կպայքարի մարիխուանայի բժշկական օգտագործման հնարավորության համար, սակայն դեմ կլինի վերջինիս ամբողջական օրինականացմանը, բժիշկի ցուցմունքով հղիության արհեստական ընդհատումների թույլատվության համար (այժմ Չիլիում արգելված են հղիության արհեստական ընդհատումները), միասեռ ամուսնությունների քաղաքացիական ամուսնության թույլտվության համար՝ միեւնույն ժամանակ դեմ լինելով դրանց պաշտոնական ամուսնությանը:

Պինոչետի թոռը հեռացվել էր զինծառայությունից՝ նախկին դիկտատորի թաղման արարողութան ժամանակ հնչեցրած ելույթի պատճառով: Ավգուստո Պինոչետ Մոլինան 2006թ. դեկտեմբերի 12-ին իր հրաժեշտի խոսքում հավանություն էր տվել ռազմական հեղաշրջմանը, ինչի արդյունքում նրա պապը իշխանություն էր ստացել:

Պինոչետի կառավարման տարիներին Չիլիում  քաղաքական շարժառիթներով 3.2 հազար մարդ է սպանվել, մոտ 1,2 մարդ՝ անհայտ կորել, եւ 28 հազար մարդ՝ հալածանքների ենթարկվել: Պինոչետի դեմ քրեական գործ էր հարուցվել, սակայն վերջինս 2006թ. մահացավ: