ԵՄ-ն ու Հայաստանտ պատրաստ են հետագա համագործակցության փոխադարձ շահերի բնագավառներում: Այդ մասին հայտարարել է  հարեւանության եւ ընդլայնման շուրջ բանակցությունների հարցերով ԵՄ նորանշանակ հանձնակատար Յոհանես Հանը նոյեմբերի 3-ին՝ Հայաստանի էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի հետ հանդիպումների արդյունքների հիման վրա: Կողմերը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր համագործակցությունը շարունակելու համար, նշվում է հանձնակատարի պաշտոնական միկրոբլոգում տեղադրված հաղորդագրության մեջ: «ԵՄ դռները բաց են Հայաստանում անհրաժեշտ բարեփախումներին աջակցելու համար»,- հայտարարել է Հանը:

Կողմերը 2014-2017թթ. համար ռազմավարական օգնության ծրագիր են թողարկել, որը նախատեսում է Հայաստանին 140-170 մլն եվրո տրամադրել: Նպատակային ուղղությունների թվում են պետական կառավարումն ու արդարադատությունը: