Հայաստանի 2015թ. պետբյուջեից կվճարվեն սրտի շտապ վիրահատությունները: 2015թ. պետական բյուջեի քննարկումների ժամանակ այս մասին նոյեմբերի 3-ին Հայաստանի խորհրդարանում հայտարարել է առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
Այդ նպատակների համար բյուջեից կհատկացվի 500 մլն դրամ (շուրջ 1.2 մլն դոլար - խմբ.): Ծրագրում կընդգրկվեն քաղաքացիները, որոնք բժշկական օգնության պետական այլ ծրագրերի մասնակից են:
Կենսական կարեւորության շտապ բուժօգնությանը ենթակա դեպքերը որոշելու համար Առողջապահության նախարարությունը հանրապետության գլխավոր սրտաբան Համլետ Հայրապետյանի ղեկավարությամբ հանձնաժողով կստեղծի:



























