Կոտայքի մարզի գազալցակայաններից մեկում պայթյուն է որոտացել:  Հունիսի 29-ին, ժամը 9.45-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Զովունի գյուղի սկզբնամասում գտնվող գազալցակայանում:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Արտակարգ իրավիճակների նախարարության «Արտակարգ ալիք» կենտրոնից, ժամը 09.45-ին «հրդեհ ԲԻՍ-1» կանչով դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ, որոնցից երկուսը, անհրաժեշտություն չլինելու պատճառով, հետ են վերադարձել ճանապարհից:

Տեղում պարզվել է, որ լիցքավորման ժամանակ տեղի է ունեցել «ԳԱԶել» մակնիշի 3001 Լ պետհամարանիշի ավտոմեքենայի գազի բալոնի պայթյուն` առանց հրդեհի առաջացման: Զոհեր եւ վիրավորներ չկան: