Հանրապետական կուսակցությունը այս շաբաթ Գործադիր մարմնի նիստ է հրավիրել չորեքշաբթի օրը՝ նոյեմբերի 5-ին, ժամը 20.00-ին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀԿ Կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը:
Նիստը չորեքշաբթի անցկացնելը թերեւս պայմանավորված է նախագահի զբաղվածությամբ: Նիստի օրակարգը ձեւավորվելու է տեղում, փոխվարչապետի եւ Վայոց Ձորի մարզպետի անունների հայտնի դառնալու դեպքում Ռուբեն Թադեւոսյանը խոստացավ անպայման տեղեկացնել:
Միգուցե նիստը չորեքշաբթի հրավիրելը կապված է հինգշաբթի օրը կայանալիք Կառավարության նիստի հետ, որպեսզի ՀՀԿ-ն քննարկի փոխվարչապետի եւ Վայոց Ձորի մարզպետի հարցերը, իսկ հաջորդ օրը՝ Կառավարությունը նշանակի:




























