Կապանում «Ամադա» ռեստորանում նոյեմբերի 3-ին կերուխումն ավարտվել է ռեստորանի մատուցողուհուն ծեծի ենթարկելով: NEWS.am-ին հայտնի դարձել, որ այս ռեստորանում նոյեմբերի 3-ի երեկոյան միջոցառման ժամանակ վիճաբանություն է սկսվել հաճախորդի ու մատուցողուհու միջեւ, որի ժամանակ 18-ամյա հաճախորդը հարվածներ է հասցրել 43-ամյա մատուցողուհուն:

Սկանդալն ավելի է թեժացել եւ երիտասարդը մատուցողուհուն ծեծի է ենթարկել: Վերջինիս մարմնական վնասվածքներով տեղափոխել են Կապանի հիվանդանոց:

Կապանի «Ամադա» ռեստորանում տեղի ունեցած միջադեպը NEWS.am-ի հետ զրոույցում հաստատել են նաեւ ոստիկանությունից, այլ մանրամասներ չեն հայտնել:

Ծեծի ենթարկող երիտասարդին բերման են ենթարկել ոստիկանություն: Հետաքննություն է կատարվում: