Լոնդոնի կենտրոնում  տեղի է ունեցել «Միլիոնավոր դիմակների երթ» հակակառավարական  ցույցը, որը վերաճել է ոստիկանության հետ բախումների, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»: 

Ըստ աղբյուրի՝ բախումնրի ժամանակ տասնյակ մարդիկ ձերբակալվել են: Ցուցարարները ոստիկանների վրա ճանապարհային նշաններ եւ շշեր են նետել,  կոտրել մետաղական ցանկապատները, մեքենաների ապակիները: Ցույցի մասնակիցները փորձել են նաեւ գրոհել ազգային հեռուստառադիոընկերություն շենքը, սակայն չեն կարողացել ներս թափանցել՝ ոստիկանության գործողությունների շնորհիվ:

Anonymous շարժման կազմակերպած ցույցն անցկացվում է նոյեմբերի 5-ին ողջ աշխարհում՝ արդեն երկրորդ անգամ:  Գործակալությունը նշում է, որ այս տարի ներգրավված էին աշխարհի 400-ից ավելի քաղաքներ: Օրը պատահական չի ընտրվել. 1605 թ. այդ օրը Լոնդոնում  հեղափոխականները պատրաստվել էին պայթեցնել խորհրդարանի շենքը:

Anonymous շարժումը միավորում է այսպես կոչված հաքեր ակտիվիստներին, որոնք պայքարում են համակարգիչները եւ համակարգչային ցանցերը հանուն քաղաքական գաղափարների, խոսքի ազատության, մարդու իրավունքների պաշտպանության եւ տեղեկատվության ազատության օգտագործելու համար: