Օմսկ (Ռուսաստան) քաղաքի ձեռնարկություններից մեկի 34-ամյա աշխատողի նկատմամբ կնոջը սպանելու համար քրեական գործ է հարուցվել, գրում է BFM-ը՝ վկայակոչելով Քննչական կոմիտեին:

Քննության վարկածով՝ նոյեմբերի 6-ին հարեւանների ահազանգով դեպքի վայր ժամանած ուժայինները պարանոցի հատվածում դանակային վերքով հայտնաբերել են 30-ամյա կնոջը: Իրավապահ մարմինները բացահայտել են, որ հանցագործությանը մասնակից է սպանվածի ամուսինը: Վերջինս ձերբակալվել է:

«Նախնական հաստատվել է, որ ուժեղ ալկոհոլային հարբածության վիճակում գտնվող կասկածյալը դանակով մահացու հարված է հասցրել կնոջը, քանի որ նրան թվացել է, որ կինը կախարդ է», - աղբյուրը մեջբերում է քննչական կոմիտեի աղբյուրի հաղորդագրությունը: