Բրյուսելում 100 հազար բելգիացիների մասնակցությամբ ցույց է կայացել՝ ուղղված տնտեսման խիստ միջոցների դեմ: Ոստիկանության հետ բախումներ են եղել, փոխանցում է RBC-ն:
Ըստ աղբյուրի՝ ոստիկանությունը ցուցարարներին ցրելու համար ջրցան մեքենաներ եւ արցունքաբեր գազ է կիրառել: Բողոքողները ոստիկանների վրա քարեր եւ բռնկվող նյութեր են նետել, ինչպես նաեւ այրել մի քանի մեքենա: Ոստիկանության հետ բախումներից տուժել է 14 մարդ:
Թերթը նշում է, որ տվյալ ցույցը ամենազանգվածայինն էր Բելգիայում՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո: Ցույցին մասնակցել են տարբեր ոլորտների ներկայացուցիչներ:
Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը բանակցություններ է վարում արհմիությունների հետ, որոնք դեմ են խնայողության ռեժիմին:
Կառավարությունը մտադիր է բարձրացնել կենսաթոշակային տարիքը, կրճատել բյուջետային հաստատությունների ֆինանսավորումը եւ սառեցնել աշխատավարձերը՝ պետբյուջեի դեֆիցիտը կրճատելու համար:



























