Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը պարգեւատրել է Հայաստանի գլխավոր տադախազության աշխատակցին դատախազության աշխատողի օրվա առթիվ:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը հունիսի 29-ին հրամանագիր է ստորագրել` Հայաստանի գլխավոր դատախազության թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների գործերով բաժնի պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Վարդան Ժուլվերի Մուրադյանին Մխիթար Գոշի մեդալով պարգեւատրելու մասին:


























