Ճապոնիայի մայրաքաղաքում տեղի ունեցած վթարի հետեւանքով  առնվազն 49 մարդ տեղափոխվել է հիվանդանոց, հայտնել են Տոկիոյի գլխավոր հրշեջ վարչությունում:

Իտաբասի թաղամասում առավոտյան բախվել են զբոսաշրջային երեք ավտոբուս, որոնցում 89 մարդ է եղել, եւ մեկ մոտոցիկլետ: Հայտնի է, որ ավտոբուսների ուղեւորների շրջանում եղել են տարրական եւ միջին դպրոցի 34 աշակերտ: Տուժած երեխաների քանակն անհայտ է, փոխանցում է ՏԱՍՍ-ը:  Ըստ իրավապահ մարմինների տվյալների՝ ավտոբուսներից մեկը հետեւից բախվել է մոտոցիկլետին, որը դարձել է մի քանի բախումների պատճառ:

Ավտոբուսի վարորդը պնդում է, որ վթարի պատճառը մոտոցիկլավարի կտրուկ արգելակումն է եղել: Ներկայումս ոստիկանությունը ճշտում է այդ վարկածը: