«Մենք ընտրում ենք ապագա՝ առանց ռադիացիայի». Այս կարգախոսով ամեն տարի նոյեմբերի 9-ին անցկացվում է Հակամիջուկային ակցիաների միջազգային օրը, փոխանցում է Calend-ը։
Բնապահպանները եւ ոչ անտարբեր քաղաքացիներն այդ օրը տարբեր քաղաքներում հավաքներ, ցույցեր են կազմակերպում՝ ընդդեմ ատոմային էներգետիկայի զարգացման եւ հանուն դրա անվտանգության բարձրացման: Նրանք նաեւ հակամիջուկային ճամբարներ են կազմակերպում վտանգավոր օբյեկտների շուրջ եւ նշաններ հաստատում, որոնք քաղաքացիներին տեղեկացնում են ռադիոակտիվ վայրերի վտանգի մասին:




























