Այսօր՝ նոյեմբերի 8-ին, Իրաքում երկու հզոր պայթյուն է որոտացել, ինչի արդյունքում 12 մարդ է զոհվել:
«ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ պայթուցիկով զինված ավտոմեքենան պայթել է մայրաքաղաք Բաղդադի շիայական թաղամասում: Հաղորդվում է, որ վարորդը մեքենան կանգնեցրել է մարդաշատ փողոցում, դուրս եկել ավտոմեքենայից եւ թաքնվել պատահարի վայրից: Երկրորդ ահաբեկչությունն իրականացվել է Ռամադի քաղաքում (Անբար նահանգի վարչական կենտրոն):
ՄԱԿ-ի տվյալներով՝ հոկտեմբերին Իրաքում, որտեղ շարունակում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների ոճրագործությունները, բռության զոհ են գնացել 1,7 հազար մարդ, ավելի քան 2 հազարը՝ վիրավորվել:




























