Հյուսիսային Կորեայի իշխանությունների կողմից ձերբակալված երկու ամերիկացիները վերադարձել են ԱՄՆ: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
Ամերիկայի երկու քաղաքացիներին փոխադրող ինքնաթիռը վայրէջք է կատարել Վաշինգտոնի նահանգի Թակոմա քաղաքի ամերիկյան ՌՕՈՒ-ի բազայում:
Քենեթ Բեյն ու Մեթյու Թոդ Միլլերը ձերբակալվել էին Հյուսիսային Կորեայի տարածքում: Բեյն այդ երկրի բանտում երկու տարի է անցկացրել, Միլլերը՝ յոթ ամիս: ԱՄՆ-ն ամեն կերպ փորձում էր հասնել նրանց ազատ արձակմանը:
Գործակալությունը հիշեցնում է, որ կորեական ծագմամբ ամերիկացի Բեյ Չժուն Հոն (ամերիկյան անունը՝ Քենեթ Բեյ) Հյուսիսային Կորեայում 15 տարվա ուղղիչ աշխատանքների էր դատապարտվել՝ պետական կարգը խախտելու փորձի համար: Միլլերը դատապարտվել էր 6 տարվա ուղղիչ աշխատանքների՝ միգրացիոն գործընթացի ժամանակ կոպիտ պահվածք դրսեւորելու համար:




























