Իսպանիայում ուղեւորատար ավտոբուսը շրջվել եւ ձորակն է ընկել: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հավելելով, որ ավտոբուսը Մադրիդից վերադառնում էր Բուլյաս:
Աղբյուրի տեղեկություններով, վթարը տեղի է ունեցել Մուրսիա ինքնավար մարզում: Պատահարի արդյունքում 11 մարդ մահացել է, շուրջ 40-ը՝ տուժել: Ավտոբուսն ընկել է 10-15 մետրից: Դրանում ավելի քան 50 մարդ է եղել: Դեպքի վայր է ժամանել 30 շտապօգնության բրիգադ:
Հաղորդվում է, որ վարորդը ողջ է մնացել: Նա փրկարարներին պատմել է, որ վթարը տեղի է ունեցել արգելակների խափանման պատճառով:




























