50 տարվա ընթացքում բրիտանացի Փիթ Մաքքենզին կոշիկ չի հագել: Այժմ նա 69 տարեկան է եւ չի հրաժարվելու իր համոզմունքներից մինչեւ վերջին օրը:
Ըստ «Direct Press»-ի, մի անգամ բրիտանացին կոշիկներն աղբարկղն է նետել եւ այդ օրից ի վեր, անկախ այն հանգամանքից, թե ուր է գնում, կոշիկ չի հագնում: Տղամարդը նշում է, որ ոչ մի կոշիկ իրեն չէր համապատասխանում, եւ 16 տարեկանում հանկարծ զայրացել է իր կոշիկների վրա ու մի զույգ գուլպայի հետ դեն է նետել դրանք, իսկ 20 տարեկանում սկսել է բոբիկ շրջել:
Փիթի ոտնաթաթերն արդեն այնքան են հարմարվել բաց վիճակում գտնվելուն, որ նույնիսկ ցուրտը չեն զգում ձյունով ծածկված գետնին, ուստի ցուրտ եղանակներին դրանք միշտ տաք են: Մաքքենզին չի վախենում նաեւ ցեխից: Ավելին, նա վստահ է, որ կոշիկից հրաժարումն օգնում է մաքուր պահել ոտնաթաթերը:




























