Ձիավարող աղջիկը զոհվել է իր վրա ընկած ծառի պատճառով: Այս մասին տեղեկացրել է փրկարար ծառայության աղբյուրը:
Միջադեպը տեղի է ունեցել մոսկովյան «Սոկոլնիկի» զբոսայգում: Այգու երկու աշխատակիցները ծառերը տապալելու ժամանակ չեն շրջափակել աշխատանքի հատվածը, ինչի արդյունքում տապալված ծառերից մեկն ընկել է 24-ամյա հեծյալի վրա:
Ստացած վնասվածքներից աղջիկը տեղում մահացել է: Փաստի առիթով հարուցվել է քրեական գործ՝ ՌԴ Քրեական օրենսգրքի 238 հոդվածի հատկանիշներով (անվտանգության պահանջներին չհամապատասխանող աշխատանքի իրականացում, որն անզգուշաբար մարդու մահ է առաջացրել): Կասկածյալները կալանավորված են:



























