Burger King արագ սննդի ռեստորնների համաշխարհային ցանցը Հնդկաստանում բացել է իր առաջին հանրային սննդի կետը, հայտնում է «Ինտերֆաքսը»:
Նյու-Դելիում գտնվող Burger King ռեստորանի ճաշացանկը հարմարեցվել է տեղական համային նախընտրություններին եւ կրոնական համոզմունքներին. տավարի մսի փոխարեն օգտագործվում է ոչխարի կամ հավի միս: Ռեստորանում նաեւ կա բանջարեղենային ճաշացանկ:
Burger King-ը 2015թ. ծրագրում է մի ամբողջ ցանց բացել Հնդկաստանում: Այսպիսով, Հնդկաստանը 100-րդ երկիրն է, որտեղ գործում է Burger King ռեստորան:
Burger King-ը մասնագիտացված է համբուրգերների պատրաստման մեջ: Ընկերության պատմությունը սկվել է 1953թ.-ից:




























