Ավստրալիայի ոստիկանությունը անթույլատրելի վայրում ճանապարհը հատելու համար ձերբակալել է կոալայի, հաղորդում է «Lenta.ru»-ն:

Ինչպես նշում է աղբյուրը, կենդանուն կանգնեցրել է Նոր Հարավային Ուելսի կինոլոգիական ծառայության ավագ աշխատակից Բարին: Ոստիկանը կենդանու հետ բացատրական զրույց է անցկացրել: Այնուհետ կոալան փորձել է փախչել, սակայն նրան բռնել ու ոստիկանական մեքենայի մեջ են տեղավորել: Կենդանու հետագա ճակատագիրը որոշելու համար աշխատակիցները կապ են հաստատել կենդանիների հետ դաժան վերաբերմունքի դեմ պայքարի միությանը: Ծառայության ներկայացուցիչը խորհուրդ է տվել ոստիկանին ճանապարհից հեռու վայրում բաց թողնել կենդանուն:

Պարբերականը նշում է, որ կոալաները հաճախ են Քեմբելթաուն գալիս: Անցյալ շաբաթ քաղաքի հրշեջ ծառայությունը բարձր ծառից իջեցրեց կենդանուն, որը չէր կարողանում ինքնուրույն իջնել: