Կյանքը գյուղական միջավայրում օգնում է երկար պահպանել երիտասարդությունը: Գիտնականների անցկացրած հետազոտությունը ցույց է տալիս, որ քաղաքում կյանքը 10 տոկոսով արագացնում է մաշկի ծերացումը:

«Procter & Gamble» կոսմետիկ ընկերությունը պնդում է, որ աղտոտված օդը 224 քիմիական նյութ է պարունակում, որոնք վնասում են մաշկը:

Մասնիկները, որոնք գոյություն ունեն քաղաքի օդում, վնասում են մաշկի սպիտակուցներին: Դրանց գլխավոր նպատակն է՝ թույլ չտալ բջիջներին չորանալ:

Հետազոտության ընթացքում, որը ֆինանսավորել է «P&G» ընկերությունը, գիտնականները համեմատել են քաղաքաբնակ կանանց մաշկը գյուղի բնակիչների հետ: Հետազոտության մասնակցել է 30-45 տարեկան 200 կին:

Ըստ «Mail Online»-ի, երկու խումբն էլ նույն կենսակերպն է վարել, ենթարկվել է ուլտրամանուշակագույն ճառագայթման նույն ծավալի: Բայց մինչ գյուղաբնակ կանանց մոտ մաշկի ծերացման ավելի բարձր տեմպեր են նկատվել՝ կապված արեւի լույսի ազդեցության հետ, վնասի ծավալն ավելի մեծ է եղել քաղաքաբնակ կանանց մոտ:

Աղտոտված օդը բորբոքում է առաջացնում, քայքայում է մաշկի պաշտպանական մեխանիզմները, վնասում է մաշկի առաձգականությունն ապահովող կոլագենը, ինչի արդյունքում արագացնում է կնճիռների գոյացումն ու ծերացումը: