Ապօրինի միգրանտների դեմ պայքարի խոշորամասշտաբ գործողությանը ոստիկանության մոտ 62 հազար աշխատակից է ներգրավվել, հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ մեջբերելով Մոսկվայի ՆԳՆ Գլխավոր վարչության պետ Անատոլի Յակունինին
Աղբյուրի փոխանցմամբ՝ գործողությունների ընթացքում քաղաքում կողոպուտների թիվը նվազել է 22%-ով եւ 15%-ով՝ ավտոմեքենաների գողությունը, 8%-ով՝ ավազակությունների թիվը:
«Ավելի քան 50 հազար օտարերկրյա քաղաքացիներ բերման են ենթարկվել շրջանային բաժանմունքներ: Բացահայտվել են 10 հազար վարչական իրավախախտումներ, այդ թվում՝ միգրացիոն օրենսդրության 4 հազար խախտում: Երկրից ավելի քան 1.9 հազար օտարերկրյա քաղաքացի է արտաքսվել», - ասել է Յակուտինը:
Մասշտաբային գործողության ընթացքում հանցագործությունների մեջ կասկածվող 523 օտարերկրյա քաղաքացիներ են ձերբակալվել: Գործողության ընթացքում 4820 խուզարկություն է իրականացվել:



























