ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ նոյեմբերի 11-ին կազմել է 415.30 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.35 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 515.14 դրամ (նվազել է 2.88 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 658.33 դրամ (նվազել է 1.69 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.93 դրամ (նվազել է 0.29 դրամով):
Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը՝ 209.23 դրամ, ոսկին՝ 15,515.26 դրամ, պլատինը՝ 16,142.81 դրամ:
Նոյեմբերի 11-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 16,5 մլն ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 415 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 415 դրամ:




























