Ռուսաստանը վերացնում է ներգաղթյալների համար քվոտաների համակարգը եւ անցնցում անհատական պատենտների համակարգի, հաղորդում է «Ռոսիյսկայա գազետա»-ն:
Այս օրինագիծը ՌԴ պետդումայում քվեարկվել է երկրորդ ընթերցմամբ: Այսպիսով, 2015-ի հունվարի 1-ից ԱՊՀ երկրներից ժամանած բոլոր աշխատանքային միգրանտների համար, որոնք Ռուսաստան են մտնում առանց վիզայի, աշխատանքի շուկայում օրինականացման նոր պայմաններ կգործեն, նրանք ստիպված են լինելու անհատական պատենտներ գնել:
Հիշեցնենք, որ ներկայումս գործատուներն իրավունք ունեն ներգաղթյալների վարձել միայն հաստատված ամենամյա քվոտաների շրջանակներում: Այն օտարերկրացիները, որոնք ուզում են աշխատել ռուսաստանցիների տնային տնտեսություններում (դայակ, պարտիզպան, վարորդ, տնային աշխատող) պիտի անպայման պատենտ գնեն: Պատենտ պետք է գնոն բոլոր այն ներգաղթյալները, որոնք որպես ՌԴ այցի նպատակ նշել են «աշխատանք»: Աշխատանքի թույլտվության համար նրանք պետք է դիմեն ՌԴ մուտք գործելու պահից 30 օրվա ընթացքում, հակառակ դեպքում կմերժվեն:
Պարբերականի գնահատմամբ՝ օտարերկրացիների թիվը, որոնք կիսալեգալ մուտք են գործում ՌԴ, բայց աշխատանքային գործունեություն են իրականցնում, հասնում է 4 մլն-ի:
Ներգաղթյալի՝ Ռուսաստանում գտնվելու առավելագույն ժամկետը 3 տարին է: Այդ ընթացքում նա երկու անգամ պետք է վերագրանցի իր պատենտը, այսինքն երկարաձգի աշխատանքի թույլտվությունը:



























