Անտարկտիդայի վերնոլորտի օզոնային անցքի մակերեսը 1,7 անգամ գերազանցում է բուն մայրցամաքի մակերեսը, հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Ճապոնիայի ազգային օդերեւութաբանական վարչությանը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ 2014թ. Անտարկտիդայի վրա օզոնային անցքը հայտնվել է օգոստոսին ու սեպտեմբերի վերջին եւ սկսել է ակտիվորեն ընդարձակվել՝ հասնելով 23,4 մլն քառ.կմ-ի:
Օզոնային անցքը ձեւավորվում է օզոնային շերտի քայքայման արդյունքում այնպիսի գազերի ճնշման տակ, ինչպիսին ֆրեոնն է: Ճապոնացի օդերեութաբանները փաստում են նման անցքերի չափերի տարեկան կրճատման դրական միտումը, սակայն խոստովանում են, որ օզոնային շերտի վերականգնման տեմպերը ցանկալի արդյունքից զգալիորեն ցածր են:




























