Ֆրանսիան պատրաստ է նոր ատոմակայանի շինարարության հարցով համագործակցել Հայաստանի հետ: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 12-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն:
Ի պատասխան գործող ատոմակայանին փոխարինող նոր ատոմակայանի շինարարության հարցում ֆրանսիական կողմի հնարավոր օժանդակությանը՝ դեսպանը նշեց, որ ֆրանսիական կողմը քաջատեղյակ է իրավիճակին: Նրա խոսքով՝ եթե Հայաստանի իշխանությունների կողմից այդ ոլորտում համագործակցելու առաջարկ հնչի, Ֆրանսիան այն կքննարկի: «Տվյալ պահին հայկական կողմից նման առաջարկություն չեն հնչել», - նշեց դիվանագետը:





























