Նոյեմբերի 14-ին առավոտյան ժամը 10-ին, Սահմանադրական դատարանի դիմաց բողոքի ակցիա է տեղի ունենալու, որի մասնակիցները պահանջելու են հակասահմանադրական ճանաչել Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցության պայմանագիրը:
Այս առնչությամբ, ակցիայի կազմակերպիչները հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ ասվում է.
«Հայաստանի Հանրապետությունը կանգնած է անկախության, ինքնիշխանության, ժողովրդավարության և ազատ զարգանալու հնարավորությունների կորստի առջև։
Այդ վտանգը բխում է 2014 թվականի Հոկտեմբերի 10-ին Սերժ Սարգսյանի կողմից Եվրասիական Տնտեսական Միության անդամակցման պայմանագիրը ստորագերլուց, ինչը պետք է դատաքննվի ՀՀ Սահմանադրական դատարանում սույն թվականի նոյեմբերի 14-ին, ժամը 10։00-ին։
Այդ խայտառակ պատմական իրողությունը կասեցնելու գործընթացին մաս դարձեք՝ մասակցելով բողոքի ակցիային ՀՀ Սահմանադրական դատարանի մոտ, պահանջելով ՀՀ Սահմանադրական դատարանի գործը քննողներից և զեկուցողներից՝ Վ. Հովհաննիսյանից և Ա. Գյուլումյանից, հակասահմանադրական ճանաչել ԵՏՄ անդամակցումը։
Հավաքի իրազեկումն ընդունված է ի գիտություն Երևանի քաղաքապետարանի կողմից»:





























