Ֆրանսիայի խորհրդարանը նոյեմբերի 28-ին կողմ կքվեարկի Պաղեստինի ճանաչման մասին օրինագծին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Փաստաթուղթը կառավարությանը կոչ է անում Պաղեստինի ճանաչումն օգտագործել որպես գործիք, որի օգնությամբ կարելի է հասնել հիմնախնդրի ամբողջական լուծման:
Գործակալությանը ավելի վաղ Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը հայտնել էր, որ Ֆրանսիան «ակնհայտորեն որոշակի պահի կարող է ճանաչել Պաղեստին պետությունը»: «Հարցն այն է՝ միայն ե՞րբ եւ ինչպե՞ս», - Ֆաբիուսի խոսքերն է մեջբերում գործակալությունը:
ՄԱԿ-ի ԳԱ-ն ձայների ճնշող մեծամասնությամբ պաղեստինցիներին դիտորդ-պետության կարգավիճակ է շնորհել ՄԱԿ-ում եւ հաստատել նրանց ինքնորոշման իրավունքը՝ 1967 թ. Իսրայելի կողմից օկուպացված տարածքների սահմաններում, այսինքն՝ Հորդանանի ողջ Արեւմտյան ափին, Գազայի հատվածում եւ Արեւելյան Երուսաղեմում:
Հիշեցնենք, հոկտեմբերի 14-ին Մեծ Բրիտանիայի խորհրդարանը բանաձեւ էր ընդունել, որը իշխանություններին կոչ էր անում Պաղեստինը ինքնիշխան պետություն ճանաչել: Բանաձեւին կողմ են քվեարկել 274 խորհրդարանական, դեմ՝ 12-ը:





























