Հայաստանի Եվրասիական տնտեսական միություն մտնելը շատ կարեւոր եւ շահավետ քայլ է: Այս մասին նոյեմբերի 13-ին  Երեւանում «Հայաստանի Եվրասիական հեռանկարը. Տարածաշրջանային  եւ գլոբալ մարտահրավերներ» գիտաժողովի շրջանակում լրագրողներին հայտնել է Ռուսաստանի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Թամարա Գուզենկովան:

«Հայաստանը այնպիսի կողմ է, որը կարող է ձեւավորել իր օրակարգը, հաշվի առնել սեփական ազգային շահերը եւ արդեն որպես ԵՏՄ անդամ երկիր այլ անդամներ ընդունել այդ կազմակերպությունում», - ասել է Գուզենկովան՝ հիշեցնելով, որ արդեն 2015 թ. հունվարի 1-ից ԵՏՄ-ն կդանա պաշտոնապես գործող միջազգային միավորում: Ըստ Գուզենկովայի՝ շատ կարեւոր է այն, որ  ԵՏՄ-ն իր գոյության սկզբնական փուլ է թեւակոխում ոչ թե եռանդամ կազմակերպություն,  այլ նոր երկիր է ավելանում՝ Հայաստանը, եւ սա շատ բարդ, դժվարին  ջանքերի  արդյունք է, որոնք  ձեռնարկվել են ոչ միայն Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի եւ Հայաստանի քաղաքական վերնախավի, այլեւ  հասարակ մարդկանց կողմից, որոնք աջակցել են եվրասիական ինտեգրման գաղափարը: