2015թ. հունվարի 1-ից Եվրասիական միության ձեւավորումը կարեւոր իրադարձություն է ոչ միայն դրա կազմի մեջ մտնող, այլ նաեւ ողջ հետսովետական տարածքի պետությունների համար: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 13-ին, ԵՊՀ Միջազգային տնտեսական հարաբերություններ ֆակուլտետի եւ «Ինտեգրացիա եւ զարգացում» վերլուծական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ կազմակերպված «Հայաստանի եվրասիական հեռանկարները. տարածաշրջանային եւ գլոբալ մարտահրավերներ» միջազգային համաժողովի շրջանակներում հայտարարեց Ղազախստանի իշխող՝ «Նուր Օտան» կուսակցության հանրային քաղաքականության ինստիտուտի փոխտնօրեն Սերիկ Կոժկենովը:
«Մենք ակնկալում ենք, որ ԵՏՄ-ն ամենամոտ ժամանակներս բիզնեսի ոլորտում, 4 պետությունների քաղաքական կուսակցությունների քաղաքացիական հասարակության շրջանում լայն թափ կհավաքի, եւ որ ամենակարեւորն է, այդ երկրների քաղաքացիների համար շոշափելի կլինեն առավելությունները, որոնք տալիս է ինտեգրացիան: Նրա խոսքով՝ ԵՏՄ-ի շրջանակներում Հայաստանի հեռանկարները շատ լավն են, եւ ամենամոտ ժամանակներս դրանք շոշափելի կլինեն:




























