Ամերիկյան Նոր Օռլեան քաղաքի 5 խուզարկուներ (Լուզիանա) նահանգ, որոնց հիմնական պարտականությունը սեռական բնույթի հանցագործությունների հետաքննություն է, մի քանի տարի շարունակ միտումնավոր չեն հետաքննել հարյուրավոր հանցագործություններ: Այս մասին գրում է The New York Times-ը:

Քաղաքի գլխավոր տեսուչ Էդուար Ռ. Քաթրեւոյի զեկույցից հետեւում է, որ 2011-2013թթ. գրանցված 1290 սեքսուալ բնույթի հանցագործություններից 840-ը չեն հետաքննվել, նույնիսկ չեն նշվել որպես այդ տեսակի հանցագործություն:

Պարբերականի փոխանցմամբ՝ զեկույցում նկարագրվում  է, որ ոստիկաններն անտեսել են սեռական բնույթի հանցագործությունները եւ բուժանձնակազմի զեկույցները, նաեւ չեն մշակել ապացույցները: Որոշ դեպքերում խուզարկուները պետական լաբորատորիաներին տեղեկացրել են փորձաքննության համար ապացույցներ ուղարկելու մասին, բայց լաբորատոր գրառումներում դրանց ստացման մասին տեղեկություն չկա, հայտնում է Gazeta-ն:

Դեպքերից մեկում հիվանդանոց է տարվել սեռական բռնության զոհ դարձած 2 տարեկան երեխա, վերջինիս մոտ վեներական հիվանդություն է հայտնաբերվել: Հաղորդվում է, որ չնայած դրան՝ խուզարկուներից մեկը ոչինչ չի ձեռնարկել ու փակել է գործը:

Ներկայումս անցկացվում է հետաքննություն, խուզարկուներին  կառաջադրվեն քրեական մեղադրանքներ: