Անկարայի գեղարվեստի եւ քնադակակագործության պետական թանգարանից (Resim ve Heykel Müzesi) 302 ցուցանմուշ է գողացվել: Թուրքիայի մշակույթի նախարարությունը, ենթադրաբար, հաստատության աշխատակիցների կողմից գողության մասին անանուն հաղորդագրություն է ստացել, գրում է Hurriyet Daily News-ը:

Բացահայտվել է, որ հափշտակությունն իրականացվել է 2005-2009թթ.՝ թանգարանի փոխտնօրենի եւ անվտանգության ծառայության պետի թողտվությամբ: Ստեղծագործությունները թանգարանից վաճառվել են անտիկվար արտ-դիլերներին, իսկ օրիգինալները փոխարինվել են կրկնօրինակներով:

Hurriyet-ի նյութի հեղինակները ենթադրում են աշխատանքների կրկնօրինակները ստեղծվել են «Ղրիմի Այվազովսկու անվան գեղարվեստի ուկրաինական ակադեմիայում»:

Ոստիկանության հաղորդագրությամբ, որոշ աշխատանքներ հաջողվել է գտնել աճուրդային ընկերությունների գաղտնի պահեստարաններում, սակայն աշխատանքների մեծ մասը դեռեւս չեն գտնվել: Հափշտակիչները առնվազն 46 օրիգինալ նկարներ փոխարինել են կրկնօրինակներով: Գողության մեջ կասկածվողների թիվը 18 է:

Անկարայի գեղարվեստի եւ քանդակագործության պետական թանգարանը հիմնադրվել է 1927թ.: Այնտեղ, մասնավորապես, պահպանվում է19-21-րդ դարի թուրքական արվեստի լայն հավաքածու: