ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է Երեւանի պետական համալսարանում բացված «Հայացք ապագային-2014» խորագրով երիտասարդական կազմակերպությունների ցուցահանդես:
Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարչապետը շրջել է իրենց աշխատանքները ներկայացրած երիտասարդական 70 կազմակերպությունների տաղավարներով, ծանոթացել նրանց գործունեության արդյունքներին:
Երիտասարդական էքսպոն հնարավորություն է ընձեռում հասարակական կազմակերպություններին ստեղծել նոր կապեր, իրենց աշխատանքներում ներգրավել նոր ուսանող-կամավորների:
Ցուցահանդեսի շրջանակում Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհի մրցույթին կազմակերպությունները կկարողանան տեղում մշակել եւ ներկայացնել նոր ծրագրեր:




























