Մեծ Բրիտանիայում հաջողությամբ վայրէջք է կատարել Իսպանիայից ժամանող ուղեւորատար ինքնաթիռը, որի օդաչուի արյան մեջ ալկոհոլի պարունակությունը 3 անգամ գերազանցել է թույլատրելի նորման: Այս մասին գրում է The Guardian-ը:

47-ամյա Յան Ջենինգսը ձերբակավել է Նորիջի օդանավակայանում անցած ամիս՝ անմիջապես վայրէջքից հետո: Ոստիկանների հավաստմամբ՝ նա բավական մեծ քանակի ալկոհոլ է օգտագործել:

Պարբերականի փոխանցմամբ՝ ինքնաթիռում շուրջ 10 մարդ է գտնվել:

Այսօր Ջենինգսը դատարանում համաձայնվել է իրեն ներկայացված մեղադրանքների հետ: Օդաչուին մինչեւ 2 տարվա ազատազրկում է սպառնում: Ներկայում նա գրավի դիմաց ազատ է արձակվել այն պայմանով, որ այլեւս ինքնաթիռ չի վարի: