Հայաստանի գլխավոր դատախազության նիստերի դահլիճում հուլիսի 1-ին տեղի ունեցել հանդիսավոր նիստ՝ նվիրված դատախազության աշխատողի օրվան եւ դատախազության 92-ամյակին, որին մասնակցել են Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի, Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, կառավարության անդամներ, դատաիրավական համակարգի կառույցների ղեկավարներ, դատախազության վետերաններ:
Մասնագիտական տոնի կապակցությամբ դատախազության ավելի քան 60 աշխատակիցներ, ինչպես նաեւ վետերաններ արժանացել են տարբեր պարգեւների:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով «Մխիթար Գոշ» մեդալով պարգեւատրվել է գլխավոր դատախազության թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների գործերով բաժնի պետ Վարդան Մուրադյանը, իսկ վարչապետի հուշամեդալով պարգեւատրվել են գլխավոր դատախազության ավագ դատախազ Կորյուն Փիլոյանը, դատախազության աշխատակազմի ֆինանսատնտեսական վարչության պետ Աշոտ Զալինյանը, ԱԺ նախագահի հուշամեդալով՝ Երեւան քաղաքի դատախազ Հրաչյա Բադալյանը, պետական շահերի պաշտպանության վարչության պետ Արմեն Նիկողոսյանը, գլխավոր դատախազության ավագ դատախազ Աշոտ Նադոյանը: Մի շարք աշխատակիցներ խրախուսվել են վարչապետի եւ ԱԺ նախագահի շնորհակալագրերով, ինչպես նաեւ պաշտպանության նախարարի, ոստիկանապետի, ազգային անվտանգության ծառայության տնօրենի կողմից:
Նշենք, որ Կորյուն Փիլոյանը 2008թ. մարտի 1-ի գործերով դատախազական խմբի ղեկավարն էր:


























