ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` հուլիսի 1-ի երեկոյան հանդիպել է Գրողների համահայկական 5-րդ համաժողովի մասնակիցների հետ, ովքեր երկրի ղեկավարի հետ խոսել են հունիսի 28-ից Ծաղկաձորի գրողների ստեղծագործական տանը մեկնարկած համաժողովում արդի հայ գրականության խնդիրների շուրջ իրենց ունեցած քննարկումների մասին:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է նախագահի մամուլի ծառայությունից, Համաժողովին մասնակցել են աշխարհի 20 երկրներից Հայաստան ժամանած շուրջ 80 սփյուռքահայ գրողներ` իրենց հայաստանյան գործընկերների հետ:


























