Ալավերդու թիվ 12 միջնակարգ դպրոցում սովորող 14-ամյա Երեմ Մադոյանը այսօր՝ նոյեմբերի 14-ին, իրենց շենքի տանիքից՝ մոտ 3 մետր բարձրությունից անզգուշաբար վայր է ընկել եւ ստացել գանգուղեղի եւ այլ վնասվածքներ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ալավերդու բժշկական կենտրոնի ընդունարանի ավագ բուժքույր Մարինե Դավուդյանը։
«Երեխան ստացել էր պոլիտրավմա, գանգուղեղի վնասվածքներ: Նրա վիճակը ծանր էր, նրան տեղափոխել են Երեւանի «Սուրբ Աստվածամայր» Բժշկական կենտրոն»,- ասաց Մարինե Դավուդյանը:
Երեւանի «Սուրբ Աստվածամայր» Բժշկական կենտրոնից NEWS.am-ին փոխանցեցին, որ երեխան այս պահին վերակենդանացման բաժանմունքում է:
«Երեխայի վիճակը ծանր է: Նա այս պահին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Նրա մոտ առկա են գանգուղային եւ ձեռքի տրավմա, տրավմատիկ շոգ»,- NEWS.am-ին ասացին Երեւանի «Սուրբ Աստվածամայր» Բժշկական կենտրոնի ընդունարանից:




























