Մենք անկեղծորեն ցավում ենք նոյեմբերի 12-ին երեք հայ զինվորականների կյանք խլած միջադեպի համար եւ մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհերի ընտանիքներին եւ մերձավորներին։ Նման բովանդակությամբ հայտարարություն է տարածել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն:
Հայտարարությունում նաեւ նշում է.
«Սույն միջադեպը ցավոք եւս մեկ անգամ ցույց է տալիս, թե որքան երկար եւ խրթին է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցված կարգավորման ճանապարհը։
Որպես Հայաստանում Ֆրանսիայի դեսպան, կարող եմ միայն ցանկանալ, որ մոտակա օրերին եւ շաբաթներին կողմերը ձեռնպահ մնան բանավոր լարվածության եւ սադրանքի ցանկացած դրսեւորումից եւ վերադառնան Մինսկի խմբի համանախագահների օժանդակությամբ Սոչիի, Նյուպորտի եւ Փարիզի հանդիպումների ժամանակ մեկնարկած երկխոսության դինամիկային։
Վստահության միջոցառումների որդեգրումը անհրաժեշտ է ավելի քան երբեւէ»։




























