Միացյալ Թագավորությունը լիովին պաշտպանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի կարեւոր հայտարարությունը, որով մտահոգություն է հայտնում շփման գծում ուղղաթիռի խփման հետ կապված եւ դիմում է կողմերին՝ զերծ մնալ քայլերից, որոնք կնպաստեն լարվածության մեծացմանը շփման գծում եւ հայ-ադրբեջանական սահմանին: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը:

Հայտարարությունում նաեւ ասվում է.

«Մենք միանում ենք նրանց եւ միջազգային հանրությանը, մեր ափսոսանքը հայտնելով մարդկային կորուստների համար, եւ մեր ցավակցություն ենք հայտնում զոհերի ընտանիքներին:

Մենք կողմերին կոչ ենք անում հարգել զինադադարը եւ աշխատել խաղաղության ուղղությամբ»: