Պետական դումայի առողջության պահպանման կոմիտեն առաջարկում է վերանայել «հակածխախոտային» օրենքում տեղ գտած փոփոխությունները, որոնք թույլ կտան ռեստորաններ բացել ծխողների համար: Այդ մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Պետդումայի Առողջության պահպանման կոմիտեի նախագահ Սերգեյ Կալանշնիկովին:

«Եթե մարդիկ հավաքվում են միասին ծխելու, ապա նրանց արգելելու ոչ մի օբյեկտիվ հիմնավորում չի կարող լինել: Նման նախաձեռնություն կա, եւ ես անձնապես այն սատարում եմ», - ասել է Կալաշնիկովը

Հունիսի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ է մտել սրճարաններում եւ ռեստորաններում ծխելը արգելող օրենքը: Փորձագետների տվյալներով՝ ծխողների 17%-ը հրաժարվում է պահպանել հակածխախոտային արգելքները: