Ուկրաինայի վարչապետը կարգադրություն է ստորագրել Ռուսաստանի, ԱՊՀ-ի, ԵՏՄ-ի եւ տարածաշրջանային այլ միությունների հետ համագործակցության հարցերով լիազորի պաշտոնը փակելու մասին: Համապատասխան կարգադրությունը հրապարակվել է ուկրաինական կառավարության պաշտոնական կայքում:

«Վալերի Իվանի Մունտիյանին ազատել Ռուսաստանի Դաշնության, Անկախ պետությունների համագործակցության անդամ պետությունների, Եվրասիական տնտեսական միության եւ տարածաշրջանային այլ միությունների հետ համագործակցության հարցերի կառավարության լիազորի պաշտոնից՝ կապված այդ պաշտոնի փակման հետ»,- ասված է փաստաթղթում:

Միաժամանակ, ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հետ էր կանչել ԱՊՀ-ում իր ներկայացուցիչ Անատոլի Դրոնյային: