Ծնողների մեծ մասը ձգտում է իր երեխաներին միանման վերաբերվել: Ամեն դեպքում, Սուրեյի համալսարանի հետազոտողները նկատել են. մայրերը, որպես կանոն, դուստրերի հետ ավելի զգացմունքային են խոսում, քան որդիների հետ:
Բացի այդ, երեխաների հետ զրույցներում մայրերն ընդհանուր առմամբ ավելի հուզական խոսքեր ու արտահայտություններ են օգտագործում, քան հայրերը: Այս մասին գրում է Science World Report-ը:
Հետազոտությանը մասնակցել են 4 եւ 6 տարեկան երեխաներ ունեցող 65 ծնողներ Իսպանիայից: Կամավորները պետք է պատմություններ պատմեին եւ խոսեին, իսկ գիտնականները հետեւին նրանց: Հետազոտողները նկատել են, որ մայրերը դուստրերի հետ ավելի արտահայտիչ են զրուցել, քան որդիների հետ:
Ըստ MedDaily, հավանաբար այդ է պատճառը, որ աղջիկներն ու զգացմունքային են ու ավելի լավ են գլուխ հանում սեփական էմոցիաներից, քան տղաները: Սեփական էմոցիաներից գլուխ հանելն ու դրանք արտահայտելը հիմա ավելի ու ավելի կարեւոր է դառնում:




























