Ավելորդ քաշի դեմ պայքարելու թեյի ունակության մասին վաղուց հայտնի է, սակայն մինչ այժմ անհասկանալի էր այդ երեւույթի մեխանիզմը: Փենսիլվանիայի համալսարանի մասնագետները լուծել են թեյի հանելուկը: Պարզվում է՝ թեյի ակտիվ նյութը՝ էպիգալոկատեհին -3-գալատը պարզապես հակաօքսիդանտ չէ, որը դանդաղեցնում է բջիջների ծերացման գործընթացը, այն նաեւ օրգանիզմում ճարպային գոյացությունների կարգավորիչ է: Այդ նյութը արագացնում է ճարպերի այրման գործընթացը, ինչն ապահովում է թերմոգենեզը, փոխանցում է Kedem-ը:
Այլ խոսքով՝ թեյի ազդեցության տակ ճարպային պաշարները արդյունավետ ծախսվում են մարմնի տաքացման համար: Բացի այդ, էպիգալոկատեհին -3-գալատը կարգավորում է նորադրենալինի մակարդակը, որը պատասխանատու է հագեցման համար: Երբ այդ հորմոնի մակարդակը նորմայի սահմաններում է, մարդը չի գերսնվում, ուտում է այնքան, ինչքան պետք է:




























