Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանին՝ ծննդյան 75-րդ տարեդարձի առթիվ:

Շնորհավորանքում ասվում է.

«Ձեր հարուստ եւ ինքնատիպ ստեղծագործական ժառանգությունը վաղուց արդեն հայ երաժշտարվեստի գանձարանի մասն է կազմում: Ձեր երաժշտությունը, մասնավորապես՝ երգերը, լայն եւ արժանի ժողովրդականություն են բերել Ձեզ: Դուք այն երջանիկներից եք, ում երգերը մեր ժողովրդի մի քանի սերունդների շուրթերին են:

Բարձր ենք գնահատում նաեւ Ձեր մանկավարժական եւ հասարակական գործունեությունը:

Շնորհավորելով հոբելյանական տարեդարձի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ առողջություն եւ ստեղծագործական նոր ձեռքբերումներ»: