Դոնեցկի մարզում մալայզիական Boeing 777 օդանավի կտորները դուրս բերելու աշխատանքի ժամանակ մարդու մարմնի կտորներ են գտել: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 16-ին, լրագրողներին հայտնել է ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության ԱԻՆ-ի ղեկավար Ալեքսեյ Կոստրուբիցկին:
«Հայտնաբերվել են մարդու ոսկորներ»,-ասել է նա, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մալայզիական ավիաուղիներին» պատկանող օդանավը աղետի է ենթարկվել հուլիսի 17-ին, Ամստերդամ-Կուալա-Լումպուր չվերթի ժամանակ: Օդանավում գտնվող բոլոր 298 մարդիկ զոհվել են:
Նոյեմբերի 16-ին Դոնեցկի մոտ գտնվող Գրաբովո բնակավայրում սկսվել են օդանավիկտորները դուրս բերելու աշխատանքները:
Նիդերլանդներից ժամանած մասնագետները նշում են, որ դուրս բերվող կտորները նշում են հատուկ ներկով, նոր միայն բեռնատարներով դուրս բերում դեպքի վայրից:




























