Հոլանդացի բժիշկները մայրաքաղաքի կենտրոնական հատվածում գործող թռչնաբուծական ֆաբրիկայում թռչնագրիպի վիրուս են հայտնաբերել:
Իշխանությունները պաշտպանական միջոցներ են ձեռնարկել ֆերմայի աշխատակիցների նկատմամբ, որոնք, հնարավոր է, շփում են ունեցել վարակված թռչունների հետ: Երկրի կառավարության տեղեկություններով, վիրուսի այդ տեսակը մահացու է թռչունների համար եւ, ենթադրաբար, կարող է թռչնից փոխանցվել մարդուն:
ՌԻԱ Նովոստի գործակալությունը, վկայակոչելով Reuters-ին, նշում է, որ Նիդեռլանդների իշխանությունները նաեւ ժամանակավոր արգելք են սահմանել երկրի ամբողջ տարածքում թռչնաբուծական արտադրանքի մատակարարման վրա:




























