Գերմանիայում տղամարդը պայթեցրել է իրեն՝ հարազատների հետ կոնֆլիկտից հետո: Պայթյունից տուժել է 7 մարդ, իսկ պայթեցնող տղամարդը մահացել է:
Միջադեպը տեղի է ունեցել Հեսսենի վարչական մարզի Հոմբերգ բնակավայրում:
Ընտանեկան վեճից հետո տղամարդը նստել է մեքենան ու հեռացել տնից: Որոշ ժամանակ անց նա վերադարձել է եւ հենց մեքենայում գործի գցել պայթուցիկ սարքը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով AP-ն:




























