Ամերիկյան Օհայո նահանգի Աքրոն քաղաքի բարերից մեկում փոխհրաձգություն է տեղի ունեցել: Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ, մեկ մարդ մահացել է, առնվազն չորս հոգի՝ վիրավորվել:
Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով առավոտյան ժամը 2-ի սահմաններում, քաղաքի բարերից մեկում: Անհայտ անձի կրակոցի զոհ է դարձել մի ոստիկան, որը ծառայողական պարտականություններ չէր կատարում:
Միջադեպի արդյունքում վիրավորված անձանց տեղափոխել են հիվանդանոց: Վիրավորների թիվը հստակեցվում է:
Ոստիկանությունը հետաքննություն է կատարում: Ըստ ՌԻԱ Նովոստի գործակալության, հայտնի է, որ հրաձգությունը կազմակերպողը ձերբակալված է:




























