Նապոլեոն Բոնապարտի հանրահայտ եռանկյունաձեւ գլխարկներից մեկն աճուրդում 1.8 մլրդ եվրոյով վաճառվել է հարավկորեացի մի կոլեկցիոների: Այս մասին գրում է Agence France-Presse-ը:
Գլխարկը պատրաստված է կուղբի սեւ մորթուց: Այն 19 գլխարկներից մեկն է, որը մնացել է ֆրանսիական կայսրից: Գլխարկն աճուրդի էր հանել Մոնակոյից Գրամալդի ընտանիքը:
Ավելի վաղ 438 հազար եվրոյով վաճառվել էր Նապոլեոն Բոնապարտի եւ Ժոզեֆինա Բոգարնեի ամուսնական պայմանագիրը:




























