Ամերիկուհին արտաքին աշխարհից մեկուսանալու միջոց է մտահղացել, հայտնում է Lenta.ru-ն: Էդեն Լյուի գյուտը կտորից մեծ բոժոժ է, որը հագնում են որպես գլխածածկույթ: Ամերիկուհին իր սարքն անվանել է  Nutshell («ընկույզի կեղեւ»):

Նման սարք ստեղծելու գաղափարը նրա գլխում ծագել է ուտելու ժամանակ, երբ ուսանողուհին մտորել է  ժամանակի արժեքի եւ այն ռացիոնալ օգտագործելու մասին: Սարքը ստեղծվել է, որպեսզի «արգելափակի բոլոր գրգռիչները եւ կենտրոնացնի ուտելիքի, մեդիտացիայի, մտորումների եւ քնի վրա»: Միեւնույն Nutshell-ը ազդանշան կլինի շրջապատողների համար, որ ներսում գտնվող մարդուն մենություն եւ հանգիստ է անհրաժեշտ:

Լյուն վստահ է, որ նորույթը թույլ կտա նվազեցնել ամենօրյա սթրեսի մակարդակը:

Ուսանողուհին «մեկուսացման կապսուլան» ստեղծել է ուսումնական առաջադրանքներից մեկի շրջանակներում: Սակայն աղջիկն արդեն թողարկել է բջջային հավելված նրանց համար, ովքեր հավանել են Nutshell-ը: Դրա օգնությամբ կարելի է երաժշտություն լսել, մեդիտացիա անել եւ շփվել  գաղափարակիցների հետ: