Հուլիսի 1-ին, Բայանդուր գյուղում գազալիցքավորում կատարելուց հետո, «ԳԱԶել» մակնիշի 2000 Լ պետհամարանիշի ավտոմեքենայում տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն:
Պատահարի հետեւանքով զոհվել է 60-ամյա Սիսակ Բաղդասարյանը, իսկ 34-ամյա Հենրիկ Բաղդասարյանը տեղափոխվել է Գյումրիի Գյուլպենկյանի անվան հիվանդանոց: Ըստ բժիշկների` Հ. Բաղդասարյանի վիճակը գնահատվում է խիստ ծանր: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանության մամուլի ծառայությունից:


























